Պաշտոնական. Կիլիան Մբապեն դարձավ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ
Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող ու աշխարհի չեմպիոն Կիլիան Մբապեն մադրիդյան ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ Մբապեն 2022 թվականի ամռանը մոտ էր «Ռեալ» անվճար տեղափոխվելուն, սակայն հետո որոշեց երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
2017 թվականից Կիլիանը հանդես է եկել ՊՍԺ-ում, որտեղ 6 անգամ հաղթել է Լիգա 1-ը, 4 անգամ՝ Ֆրանսիայի գավաթը, 3 անգամ՝ Ֆրանսիայի Սուպերգավաթը և երկու անգամ՝ Ֆրանսիայի լիգայի գավաթը։
Փարիզցիների կազմում 7 տարվա ընթացքում Մբապեն դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ 308 խաղում խփելով 256 գոլ և կատարելով 108 արդյունավետ փոխանցում։
Մինչ այս ֆրանսիացին հանդես է եկել «Մոնակոյում», որի հետ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։