Բայդենը Թրամփին հանցագործ է անվանել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վաճառում է իր նախագահությունը, հայտարարել է պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը։
«Թրամփը վաճառում է Աստվածաշունչ և ոսկե մարզակոշիկներ: Նա վաճառում է իր նախագահությունը ամենաբարձր գնորդին», - ասել է Բայդենը իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ:
Ամերիկացի առաջնորդն այսպես է մեկնաբանել Թրամփի նվիրատվություններ հավաքելու մեթոդը:
«Ամերիկայի պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատապարտված հանցագործ է, որը ձգտում է նախագահի պաշտոնը ստանձնել», - ասել է Բայդենը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ միայն մայիսին իր նախընտրական արշավի համար հավաքել է 300 միլիոն դոլար: Բայդենը ապրիլի վերջին հայտնել է 192 միլիոն դոլարի նվիրատվության մասին: