ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը գնահատել է Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման հավանականությունը
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ առճակատման վտանգը զրոյական է, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքը երբեք չի հարձակվի Ռուսաստանի վրա:
Այս մասին RIA Novosti-ին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերը։
«ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի վտանգը, ՆԱՏՕ-ի տեսանկյունից, զրոյական է, քանի որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է և երբեք ագրեսիվ չի գործի Ռուսաստանի վրա հարձակվելու համար»,- ասել է գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը:
Նա նշել է նաև, որ ռուսական հատուկ գործողությունը անհանգստացնող է, բայց ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա խոսքը զուտ պաշտպանության մասին է, ոչ թե ագրեսիայի: