Շվեյցարիան ձերբակալելու է իսրայելցի նախարարներին
Շվեյցարիան կձերբակալի Իսրայելի և Համասի կառավարության անդամներին, եթե նրանք գան Շվեյցարիա, եթե Միջազգային քրեական դատարանը որոշի նրանց ձերբակալության օրդեր տալ։
Այս մասին ասվում է երկրի խորհրդարանի հայտարարության մեջ։
«Շվեյցարիան կկատարի իր միջազգային պարտավորությունները, եթե ՄՔԴ-ն որոշում ընդունի Իսրայելի կառավարության անդամների և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների կալանավորման մասով: Կառավարությունն այս պարտավորությունը ստանձնել է ի պատասխան պատգամավորների խնդրանքի», - ասվում է փաստաթղթում: