Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Գնում են «ամենահեշտ»՝ անընդհատ պարտք վերցնելու ճանապարհով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի տնտեսությունը պահպանում է աճի տեմպը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 13,2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Արտաքուստ թվում է, թե պետք է գոհ լինել այսպիսի տեմպերից, սակայն մի շարք բացասական միտումներ են նկատելի, որի վերաբերյալ մանրամասն նշել է «Լույս» հիմնադրամն իր՝ վերջերս արված վերլուծության մեջ։ Նախ՝ տնտեսական ակտիվությունը նվազում է, և ընթացիկ տարվա ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,4%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 4,9 տոկոսային կետով:

Հունվար-ապրիլ ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես որոշակիորեն նվազել է՝ հունվար-մարտի համեմատ դանդաղելով 1,1 տոկոսային կետով: Ու, ընդհանուր առմամբ, 2024 թ. հունվար-ապրիլ ամիսների աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և արդյունաբերության աճով: Սակայն պետք է նկատել, որ արդյունաբերության աճը մարտի համեմատ կրկնակի դանդաղել է՝ կազմելով 16,3%, ինչի հետևանքով հունվար-ապրիլի աճի տեմպը նույնպես դանդաղել է հունվար-մարտի համեմատ՝ կազմելով 26,8%: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում արդյունաբերության ոլորտի քարշիչ ուժ էր դարձել ոսկերչության ոլորտը։ Եվ, մասնագետների դիտարկմամբ, արդյունաբերության ոլորտի աճի տեմպերի նվազումը կապված է հենց ոսկերչական գործունեության աճի դանդաղմամբ։

Հունվար-մարտ ամիսներին «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի արտահանման ծավալը կազմել է 3,3 մլրդ ԱՄՆ դոլար, որը շուրջ 2 անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա հունվար-մարտի բոլոր ապրանքների արտահանման ծավալը: Իսկ Հայաստանի ոսկերչական ոլորտի բուռն աճը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի ոսկերչական ապրանքների նկատմամբ արևմտյան պատժամիջոցներով։ Ուստի, ոսկերչական հումքը Ռուսաստանից ներկրվում է Հայաստան, որոշակի մշակվում, ապա արտահանվում։ Սակայն ռուսական հումքի հետ կապված արևմտյան մտահոգությունների խորացման պայմաններում Հայաստանը ևս կարող է հայտնվել սահմանափակումների գոտում։ Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանը շրջանցող ուղիներով կարող է իր ոսկերչական ապրանքները հանել միջազգային շուկա։ Այլ կերպ ասած՝ ոսկերչական ոլորտի սրընթաց աճը չի կարող երկարաժամկետ էֆեկտ ունենալ Հայաստանի տնտեսության համար և կախված է բազմաթիվ արտաքին գործոններից։ Եվ բացառված չէ, որ մի օր էլ այս ոլորտը մեծ արագությամբ սկսի փլուզվել։ Էական դանդաղում է նկատվում նաև ծառայությունների ոլորտում։ 2024 թ. ապրիլին ծառայությունների ոլորտի աճը կազմել է ընդամենը 0,8%` նախորդ ամսվա համեմատ նվազելով 3,9 տոկոսային կետով:

Ընդհանուր առմամբ, հունվար-ապրիլ ամիսների աճը ևս որոշակիորեն դանդաղել է՝ կազմելով 3,9%: Ստացվում է, որ եթե ոսկերչության ոլորտի աճ չունենայինք, կարող էինք նույնիսկ անկում ունենալ։ Ու այդպես էլ արտաքին գործոններից կախված՝ Հայաստանի աճը չի փոխակերպվում հիմնարար աճի, երբ, օրինակ՝ Հայաստանում կավելանան արտադրության և արտահանման տեմպերը։ Դրա համար մեծ հնարավորություններ են բացվել, սակայն Հայաստանը չի օգտվում այդ հնարավորություններից։ Օրինակ՝ արևմտյան բազմաթիվ կազմակերպություններ ու ընկերություններ դուրս են եկել ռուսական շուկայից։ Համապատասխան աշխատանք տանելու դեպքում այդ կազմակերպություններին կարելի էր բերել Հայաստան, իսկ ռուսական շուկայում առաջացած բացը լրացնել հայկական ապրանքների արտահանման ու հայկական ընկերությունների միջոցով։

Կառավարությունն առկա խնդիրները լուծելու փոխարեն նախընտրում է ամենահեշտ ճանապարհը, այն է՝ ամեն անգամ պարտք վերցնելու տարբերակը։ Արդյունքում ապրիլի 30-ի դրությամբ պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը՝ դառնալով 12 մլրդ 70 մլն դոլար։ Պարտքի ավելացումն ինչ-որ տեղ կարելի էր ընդունել, եթե լիներ նպատակային, բայց վերցված այդ գումարներն ընդամենը հրդեհը հանգցնելու համար են և չեն ծառայում հավել յալ տնտեսական արդյունք ունենալու գործին»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: