Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են
Ֆրանսիայից ժամանած զինվորականներն արդեն գտնվում են Ուկրաինայի տարածքում, սակայն այս շաբաթ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի սպասվող պաշտոնական հայտարարությունից հետո նրանց թիվը էլ ավելի կշատանա:
Նրանք կանցկացնեն ուկրաինացի զինվորների լայնածավալ մարզումներ, գրում է Valeurs Actuelles-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ռազմածովային ուժերի նախկին գնդապետ Պեր դե Յոնգին։
Նրա խոսքով` այժմ ֆրանսիացի ռազմական հրահանգիչներն ուղեկցում և պահպանում են տեխնիկան, ինչպես նաև վարժեցնում են ուկրաինական զինված ուժերի մարտիկներին այն օգտագործելու համար։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր հայտարարությունից հետո նոր ուսուցումը կլինի ավելի ծավալուն՝ կենտրոնանալով ոչ միայն տեխնոլոգիայի, այլև ռազմական զորավարժությունների վրա»,- բացատրեց Պեր դե Յոնգը: