Իսրայելը պատրաստ է դադարեցնել պատերազմը
Իսրայելը պատրաստ է 42 օրով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում՝ պատանդներին ազատելու համար, սակայն չի հրաժարվի գործողությունը շարունակելուց։
Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովում փակ հանդիպման ժամանակ։
«Իսրայելը կարող է 42 օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ պատանդներին վերադարձնելու համար, սակայն մենք չենք կարող դադարեցնել պատերազմը: Շատ կեղծ լուրեր են տարածվում», - գրում է Իսրայելի Հայոմ թերթը, հղում անելով վարչապետի խոսքերին: