Օլաֆ Շոլցը դեմ չէ գերմանական զենքով Ռուսաստանի վրա հարձակումներին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի կարծում, որ Ուկրաինայի Խարկովի մարզում Ռուսաստանից պաշտպանվելու համար գերմանական զենքի օգտագործումը կնպաստի հակամարտության սրմանը։
«Այս հարցում մենք վստահ ենք, որ դա չի նպաստի էսկալացիային, քանի որ, ինչպես ասել է Ամերիկայի նախագահը, մենք խոսում ենք միայն այն մասին, որ, կարող ենք պաշտպանել այնպիսի մեծ քաղաք, ինչպիսին Խարկովն է», ասել է Շոլցը հարցազրույցում։
«Եվ ես կարծում եմ, որ սա բոլորին պարզ է դարձնում, որ միջազգային իրավունքի տեսանկյունից դա հնարավոր է»,- ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ որոշումը զգույշ է ընդունվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ընկերների և դաշնակիցների հետ միասին: