Հայտնաբերվել է Չեսարի պալատին կից եկեղեցու կառուցման թվական արձանագրությունը
![Հայտնաբերվել է Չեսարի պալատին կից եկեղեցու կառուցման թվական արձանագրությունը](/timthumb.php?src=disc/04-06-24/9169918033d0322e48a9022921e9f020.jpg&w=780)
Իշխան Չեսար Օրբելյանի պալատի պեղումներն իրականացնող հնագիտական արշավախումբը (արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Ավետիս Գրիգորյան) հայտնաբերել է Չեսարի պալատին կից եկեղեցու կառուցման թվական արձանագրությունը՝ եկեղեցին կառուցվել է 1326 թ․ (Հայոց ՉՀԵ թվականին)։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պեղումներով բացվել են եկեղեցու ժայռային հիմքերը, հայտնաբերվել են միջնադարյան բազմաթիվ արժեքավոր գտածոներ։
14-րդ դարի իշխանական պալատի տարածքում շարունակվող պեղումները հարստացնում են միջնադարյան Հայաստանի, մոնումենտալ ճարտարապետության և իշխանական կյանքի մասին գիտելիքներն ու նոր գյուտեր խոստանում։