Գասպարիի հետ կատարվածը քաղաքական հետապնդում չէ
Գասպարիի հետ կապված խնդիրը իրավական է, քաղաքական բովանդակության հետ աղերսներ չունի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով Վարդգես Գասպարիին հոգեբուժարան տեղափոխելու փաստին ու նրա նկատմամբ իրականացված բռնություններին:
Հերմինե Նաղդալյանը հորդորեց շտապողականություն չցուցաբերել և չօգտագործել քաղբանտարկյալ կամ քաղաքական հետապնդում տերմինները: Ըստ նրա` սրանք երկրի համար կարևոր նշանակություն ունեցող տերմիններ են:
«Չէի ուզենա, որ մեր երկիրն այդքան արագ ու հեշտ պիտակավորեինք, հավասարեցնեինք պետությունների, որոնց գործերը շատ հեռու են, անհամեմատելի են մեզ հետ: Մեր կուսակցության դիրքորոշումն այն է, որ քաղբանտարկյալներ, քաղաքական հետապնդում Հայաստանում պետք է չլինի»,– ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նա հայտնեց, որ Առողջապահության նախարարի հավաստմամբ` Վարդգես Գասպարին առողջական խնդիրներ չունի: