«Ուզում են ոստիկաններն ու քաղաքացիներն իրար բախվեն, որ նրանք էլ հաճույք ստանան»․ Բագրատ Սրբազան
Ինչ-որ մի մարդու պատճառով ոստիկաններին հանել են սեփական ժողովրդի դեմ, այս մասին լրագրողներին ասաց Բագրատ Սրբազանը։
«Ուզում են ոստիկաններն ու քաղաքացիներն իրար բախվեն, որ նրանք էլ հաճույք ստանան»,- ասաց նա։
Սրբազանի խոսքով՝ ոստիկանների հետ իրենք խնդիր չունեն, խնդիր ունեն խուլիգանների հետ։
«Վեհափառի դիմացը փակելու հրամանն ո՞վ էր տվել, պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ովքե՞ր էին ծեծում»,- ասաց Սրբազանը։