ՆԱՏՕ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել ինքն իրեն. Օլաֆ Շոլց
ՆԱՏՕ-ի արևելյան սահմանի ամրապնդումն ուղղված է Ռուսաստանին զսպելուն: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նրա հայտարարությունները մեջբերում է BBC-ն։
Շոլցը նշել է, որ Մոսկվան պետք է տեղյակ լինի, որ անհրաժեշտության դեպքում Դաշինքը պատրաստ կլինի պաշտպանել իրեն։
Գերմանիան, ըստ Շոլցի, ով այս հայտարարությունն արել է Արևելյան Գերմանիայի տնտեսական ֆորումում, առաջատար դեր է խաղացել Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ներկայության ապահովման գործում։