Թրամփը միջուկային զենքն անվանել է մարդկության գլխավոր սպառնալիքը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ միջուկային զենքը մարդկության համար գլխավոր սպառնալիքն է՝ ի տարբերություն պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի, ով առաջին տեղում է համարում կլիմայի փոփոխությունը։
«Կարծում եմ՝ միջուկային զենքը ամենամեծ սպառնալիքն է, այլ ոչ թե գլոբալ տաքացումը»,- ասել է նա։
Ինչպես նշել է Թրամփը, Բայդենը գլոբալ տաքացումն անվանում է «մեծ էկզիստենցիալ սպառնալիք», թեև միջուկային զենքի օգտագործումը կարող է այնպիսի վնաս պատճառել, ինչի մասին ավելորդ է խոսել: