Շեյնբաումը հաղթում է Մեքսիկայի նախագահական ընտրություններում
Մեքսիկայի իշխող «Մորենա» կուսակցության թեկնածու Կլաուդիա Շեյնբաումը վստահորեն հաղթում է երկրի նախագահական ընտրություններում՝ համաձայն INE Ազգային ընտրական ինստիտուտի ձայների արագ հաշվարկի համակարգի տվյալների։
Ընտրական տվյալների նախնական փոխանցման INE համակարգում 214 հազար ձայն մշակելու արդյունքներով Կլաուդիա Շեյնբաումը հավաքել է ձայների 59,04 տոկոսը, նրա մրցակից «Ուժ և սիրտ հանուն Մեքսիկայի» ընդդիմադիր կոալիցիայից Քոչիտլ Գալվեսը՝ 29,57%:
Ընտրություններին մասնակցությունը, ըստ մշակված տվյալների, կազմել է 54,98%: