Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է նախագահի գրեթե 40 թեկնածու
Իրանում արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար պաշտոնապես գրանցված թեկնածուների թիվը չորս օրում հասել է 37-ի:
Այս մասին հայտարարել է երկրի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։
«Նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է ընդհանուր առմամբ 37 մարդ: Հունիսի 3-ը գրանցման վերջին օրն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա։
Էսլամին պարզաբանել է, որ 37 դիմորդներից 20-ը փաստաթղթեր են ներկայացրել նախընտրական շտաբ հունիսի 2-ին։ Նրանց թվում է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։