Լեհաստանը բուֆերային գոտի է ստեղծում Բելառուսի հետ սահմանին
Լեհաստանը վերադարձնում է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտին: Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Նրա խոսքով, բուֆերային գոտին կընդգրկի 26 տեղ Գայնովսկի և մեկը Բյալիստոկի շրջաններում, դրա վերականգնումը նախատեսված է հունիսի 4-ին։ Թվարկված տարածքներում գործելու է հատուկ ռեժիմ, ըստ որի սահմանին 200 մ-ից ավելի չի կարելի մոտենալ։
Կոսինյակ-Կամիշը նշել է, որ բուֆերային գոտու վերականգնումն անհրաժեշտ է սահմանների ավելի լավ պաշտպանությունն ապահովելու և աշխատակիցների անվտանգությունը բարձրացնելու համար: