Լիբերմանը կարող է դառնալ Իսրայելի վարչապետ
Իսրայելի 11 հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Մայքլ Շեմեշը Իսրայելի պաշտպանության և ֆինանսների նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանին անվանել է միակ աջ քաղաքական գործիչը, որն իսկապես ուժեղ ընդդիմություն է վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար:
Քաղաքական վեևլուծաբանի կարծիքով՝ Լիբերմանի կողմնակիցների շրջանակը ներկայումս ավելի մեծ է և վստահելի, քան Նեթանյահուի մյուս հակառակորդներինը։
«Եթե Լիբերմանը կարողանա բոլորին վերցնել իր հովանու ներքո, նա իսկապես հնարավորություն ունի իրականացնելու վարչապետ դառնալու իր երազանքը», - մեջբերում են իսրայելական լրատվամիջոցները Շեմեշի խոսքերը: