Հունգարիան հայտարարեց Ուկրաինայի հարցում ԵՄ քաղաքականության ձախողման մասին
Եվրոպացի քաղաքական գործիչները չեն ճանաչում Ուկրաինայի հետ կապված ռազմավարության ձախողումը՝ պատասխանատվությունից խուսափելու համար:
Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, Եվրամիությունը կցանկանար խուսափել պատասխանատվությունից, որովհետև ուկրաինական պատերազմի վերաբերյալ Բրյուսելի քաղաքականության ձախողումը փիլիսոփայական հայտարարություն չէ։ Դա փաստ է:
«Եվրոպացի քաղաքական գործիչները ցանկանում են խուսափել պատասխանատվությունից: Ուստի պատրաստ չեն ընդունել, որ ներկայիս ռազմավարությունը ձախողվել է»,- ասել է նա։