Վրաստանում խոստացել են լուծել արևմտյան գործընկերների հետ տարաձայնությունները
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ կան հարցեր, որոնց շուրջ կան տարաձայնություններ արևմտյան գործընկերների հետ, սակայն նա վստահ է, որ այդ տարաձայնությունները կլուծվեն երկխոսության միջոցով: Այս մասին գրում է վրացական SOVA թերթը:
Ղարիբաշվիլին նշել է, որ իշխող կուսակցությունը Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն է տվել շրջել Եվրոպայով առանց վիզայի։
«Սա ձեզ է բերել «Վրացական երազանքը»՝ մեր կառավարությունը։ Իհարկե, մենք կարող ենք մի շարք տարաձայնություններ ունենալ մեր գործընկերների հետ, բայց ունենք հարցեր, որոնց շուրջ ունենք կոնսենսուս։ Մենք ռազմավարական գործընկերություն ունենք Ամերիկայի և Եվրոպայի հետ»,- ասել է Վրաստանի նախկին վարչապետը։