ԿԳՄՍ-ն առավոտյան որոշեց համերգի ժամը փոխել, բեմն ու տեխնիկան հավաքել ու հարամ անել այդ երեխաների պաշտպանության օրվա տոնը. Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կհիշեք Տավուշի թեմի մանկական «Տա լույս» երգչախումբը, որը Եվրատեսիլին ելույթ ունեցավ։ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգին ելույթ ունեին Գյումրիում այսօր ժամը 14.00-ին։ Մի քանի ամիս պատրաստվում էին։
Ծնողները Տավուշից գալիս էին իրենց երեխաների համերգին, Բագրատ սրբազանն էլ Երևանից էր գալիս իր երեխաներին տեսնելու։
ԿԳՄՍ-ն առավոտյան որոշեց համերգի ժամը փոխել, բեմն ու տեխնիկան հավաքել ու հարամ անել այդ երեխաների պաշտպանության օրվա տոնը։ Աննկարագրելի դյոշ ա իհարկե, բայց լրիվ սպասելի իրենցից։
Երեխաները հիմա ակապելլա ելույթ են ունենում, ծնողները, գյումրեցիները ու շարժման անդամները հաճույքով վայելում են։
Մանր ու ճղճիմ չինովնիկների ֆոնին էս էրեխեքի պինդ ու ոգով լինելն ա կարևոր։ Իսկապես լույս են տալիս»