Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակ են հայտնաբերել
Աստղագետներ Չադ Տրուխիլիոն, Սքոթ Շեփարդը և Դեյվիդ Թոլենը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակ են հայտնաբերել: Երկնային մարմինը գտնվում է Արեգակից 9,3 մլրդ կմ հեռավորության վրա, Պլուտոն մոլորակից երկու անգամ հեռու: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Գաճաճ 2015 KH162 մոլորակի տրամագիծը 400-800 կմ է, նա լուսատուի շուրջ պտտվում է 500 տարում: KH162 մոլորակը առաջին անգամ նկատել են 2015թ-ի մայիսին Օձի համաստեղությունում: Աստղագետներից մի քանի ամիս է պահանջվում ստացված տվյալների ճշգրտման համար:
Միջազգային աստղագիտական միությունը պաշտոնապես ընդունում է 5 գաճաճ մոլորակի գոյությունը`Ցերերան, Պլուտոնը, Էրիդան, Մակեմակեն և Խաումեան: