Թուրքիան պատրաստ է գործողություններ իրականացնել Սիրիայում և Իրաքում. Գյուլեր
Թուրքիայի զինված ուժերը միշտ պատրաստ են գործողություններ իրականացնել Իրաքում և Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Ըստ Գյուլերի՝ Թուրքիան նախկինում ուներ երեք կոմանդո բրիգադ, իսկ այժմ՝ 20, որոնք գրավում են ահաբեկիչներից մաքրված դիրքերը։ Նախարարը նշել է, որ եթե նախկինում թուրքական բանակը թիրախային գործընթացներ էր իրականացնում, ապա այժմ երկարաժամկետ ու լայնածավալ գործողություններ է իրականացնում։