Իսրայելը պատասխանել է Բայդենին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լիազորել է իսրայելական բանակցային թիմին ներկայացնել գործարքի ծրագիր, որը երաշխավորում է, որ պատերազմը Գազայի հատվածում չի ավարտվի առանց պատանդների ազատ արձակման և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ոչնչացման։
Այս մասին հայտարարել է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է լարվածության թուլացման եռաստիճան ծրագիր:
«Իսրայելի կառավարությունը համախմբված է պատանդներին հնարավորինս արագ վերադարձնելու ծրագրի շուրջ և աշխատում է այդ նպատակին հասնելու համար», - ասվում է հայտարարության մեջ: