Ադրբեջանում կայծակի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին ամպրոպի ժամանակ չանտեսել անվտանգության կանոնները։
Գերատեսչությունը նշել է, որ չնայած կայծակի վտանգի մասին բազմաթիվ զգուշացումներին և բնակչությանը պարբերաբար կոչերին, անցած գիշեր դիտված ամպրոպը հանգեցրել է բնակչության շրջանում զոհերի և վիրավորների։
Այս կապակցությամբ ԱԻՆ-ը ևս մեկ անգամ կոչ է արել բնակչությանը խստորեն պահպանել անվտանգության կանոնները։