Կարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ
Մշակույթ

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելքի տոնը։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է նշում Հայոց ազգի լուսավորիչ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը. նրա մուտն ի Վիրապն, ելն ի Վիրապ և նշխարաց գյուտը։

Արարատյան Հայրապետական թեմի փոխանցմամբ, Ս․ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը։ Այն հիշատակվում է Հռիփսիմյանց և Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

Քրիստոնյա սրբերի վարքագրությունը ցույց է տալիս այն դժվար, զոհողություններով լի, բայց հավատքի, նվիրումի ու աստվածահաճո կյանքի ճանապարհը, որով անցնում են Քրիստոսի հետևորդները։ Յուրաքանչյուր քրիստոնյայի կյանք խավարից դեպի լույս ընթացող մի ճանապարհ է, որտեղ հանդիպում ենք խոր վիրապների, օձերի, մթության և լույսի, ուրախության և տխրության։ Երկրային կյանքի այս ճանապարհը ևս մեկ հնարավորություն է մեղքերից ազատվելու և Աստծուն մոտենալու համար։ Փորձություններին դիմակայելու և խավարից դեպի լույս դուրս գալու լավագույն օրինակը յուրաքանչյուրիս համար Ս․ Գրիգոր Լուսավորիչն է։

Ըստ ավանդության, Հայոց Տրդատ արքան, տարված Ս. Հռիփսիմեի գեղեցկությամբ, չկարողանալով տիրել նազենի կույսին, հրամայեց չարչարանքների ենթարկելով սպանել Հռիփսիմեին, Գայանեին և քրիստոսասեր մյուս կույսերին: Այս ամենից հետո թագավորը պատուհասվեց: Ավանդությունը պատմում է, որ Տրդատը որսի գնալիս կառք էր նստել: Եվ հենց այդ պահին էլ նրան «Տիրոջ պատուհասը հասավ». նա իր մարդկային կերպարանքից զրկվեց և նմանվեց վայրի խոզի:

«Այնուհետև, մտնելով եղեգնուտը, խոտաճարակ դարձավ, անզգայությամբ դաշտերում կրծելով իր մերկ մարմինը»,-գրում է Ագաթանգեղոսը` ցանկանալով ընդգծել նրա մեղքի ծանրությունը: Նրա հետ միասին հարվածներ ստացան նաև թագավորի բոլոր մերձավորները, ծառաներն ու սպասավորները: Այս վիճակը տրտմություն և խոր մտահոգություն առաջացրեց ողջ պալատականների և հայոց ազգի շրջանում: Այդ ժամանակ լուսեղեն մի տեսիլք երևաց թագավորի քրոջը` Խոսրովիդուխտին, և ասաց նրան. «Ձեզ հասած հարվածներից չեք բժշկվի, եթե Արտաշատի Խոր Վիրապից չհանեք այնտեղ նետված Գրիգորին: Նա կգա և կուսուցանի ձեզ` ինչպես բժշկվել ցավերից»: Երբ այդ մասին Խոսրովիդուխտը պատմեց նախարարներին, նրանք ընտրեցին Օտա անունով նախարարին և ուղարկեցին Արտաշատ, ուր 13 տարի առաջ Տրդատի հրամանով վիրապն էր իջեցվել մահվան դատապարտված Գրիգորը:

Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց մեծագույն սուրբը: Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի՝ քրիստոնեական քարոզչության լծակիցը: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:

Վիրապից ելնելուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը նախ նահատակման վայրերում ամփոփեց կույսերի մարմինները և ապաշխարության համար սահմանեց հնգօրյա պահք, որն այսօր էլ պահպանվում է Հայ Եկեղեցում և կոչվում «Առաջավորաց» (առաջին պահքը) : Վաթսունվեց օր Ս. Գրիգոր Լուսավորիչը քարոզեց Քրիստոսի վարդապետությունը, և նրանից չհեռացան թագավորն ու մեծամեծները: Մեծ ուշադրությամբ լսեցին ավետաբեր խոսքը և վաթսունվեց օր պահք պահեցին: Ս. Գրիգորի միակ ցանկությունն էր խավարի մեջ բնակվող իր ժողովրդին լուսավորել Աստծո ճշմարիտ Ավետարանի լույսով, և նրանց մղել հոգևոր վերածնունդի:

Քարոզության վերջին օրը Ս. Գրիգոր Լուսավորչին հայտնվեց Միածին Փրկիչը` լույսերի մեջ երկնքից իջնելով: Աստվածային հրաշալի տեսիլքով Լուսավորչին ցույց տրվեց Մայր տաճարի հիմնադրման վայրը: Տերը պատգամեց նաև վկայարաններ կառուցել Ս. Հռիփսիմյանց կույսերի նահատակության վայրերում: