Վրաստանում մոտ 100 մարդ հարձակվել է Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակի վրա
Մոտ 100 անհայտ անձինք հարձակվել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի գլխավոր գրասենյակի վրա:
Այս մասին հայտնում են վրացական աղբյուրները:
Վանդալների հարձակումը տևել է մոտ կես ժամից: Նրանք եղել են մոտավորապես հարյուր մարդ: Վնասվել է գրասենյակի գույքը, - ասված է գրասենյակի զեկույցում:
Ոստիկանությունը փորձում է պարզել հարձակման մանրամասներն ու գտնել հարձակումն իրականացրած մարդկանց: