Մայքլ Ջեկսոնին պատկանող մեկ ու կես մլն դոլար արժողությամբ Օսկարը դեռևս չի գտնվել
Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնին պատկանող Օսկար մրցանակ-արձանիկը դեռևս չի գտնվել: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Արտիստը արձանիկը գնել էր 1999թ-ին Sotheby’s աճուրդում 1.54 մլն դոլարով: Խոսքը գնում է պրոդյուսեր Դեյվիդ Սելզնիկի «Քամուց քշվածները» 1939թ.-ի ֆիլմի մրցանակի մասին: Ջեկսոնը մահացել է 2009թ-ին, իսկ նրա մահվանից հետո գույքագրվել է նրա ունեցվածքը, բայց Օսկարի արձանիկը չի հայտնաբերվել:
Ենթադրվում է, որ Ջեկսոնը արձանիկը պահում էր Լոս-Անջելեսի Նեվերլենդ կալվածքում: