Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման թափ հավաքելու հետ մեկտեղ ինտենսիվացել են թուրք-ադրբեջանական աջակցությունները Հայաստանի այս պահի իշխանություններին: Իհարկե, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական ու թուրքական շրջանակները Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը սատարող, աջակցող հայտարարություններ են շրջանառում: Կարելի է ասել, որ 2020-ի կապիտուլ յացիայից հետո դա պարբերական բնույթ է կրում: Ոչ պակաս բնութագրական է, որ, օրինակ՝ 2021-ի փետրվարին, երբ Հայաստանի ԶՈՒ գեներալիտետը պահանջեց կառավարության հրաժարականը, առաջինն ու կայծակնային արագությամբ արձագանքողը Թուրքիայն ղեկավարությունը եղավ՝ հայտարարելով, թե անթույլատրելի է Հայաստանում ռազմական հեղաշրջումը: Բայց այն, ինչ կատարվում ու դիտարկվում է վերջին շրջանում, իսկապես հատկանշական է և բնութագրական:

Փաստորեն, քպականներից ու իրենց մի քանի սատելիտներից և «ֆեյք»-ֆաբրիկաներից բացի, Նիկոլ Փաշինյանի երերացող իշխանությանն աջակցելու են նետվել ադրբեջանական ու թուրքական քարոզիչներն ու ոչ միայն քարոզիչները: Այդ հետաքրքրական հանգամանքները, բնականաբար, գրավել են փորձագետների ուշադրությունն ու աննկատ չեն մնացել: Այդ շարքից կարելի է առանձնացնել թուրքական, նաև ադրբեջանական քարոզչաքաղաքական դաշտերի անցուդարձին մասնագիտորեն հետևող թուրքագետ Վարուժան Գեղամյանի դիտարկումներն ու արձանագրումները: Մասնավորաբար, նա տեղեկացնում է, որ «Սրբազան պայքարի» մեկնարկից հետո Թուրքիայում այնքան են անհանգստացած Հայաստանի դե-ֆակտո վարչապետի ճատակագրով, որ քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները վերջին օրերին հանդես են գալիս Փաշինյանին աջակցող հայտարարություններով:

Վարուժան Գեղամյանը ուշադրություն է հրավիրում բավականին խոսուն փաստի վրա. Թուրքիայում գործող ամենահայտնի ու մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ներից մեկի գլխավոր խմբագիր և հայտնի լրագրող Նևզաթ Չիչեքը նախօրեին իր հարցազրույցում ասել է. «Շատ անկեղծ լինեմ… Հայաստանի ղեկավարին (նկատի ունի՝ Փաշինյանին) պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը (Թուրքիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը)»: Փորձագետը նշում է, որ այս օրերին Հայաստանում ծավալվող պայքարին դեմ են արտահայտվում նաև Ադրբեջանում, որտեղից ևս առաջարկում են Փաշինյանին աջակցելու համար զորքեր ուղարկել Հայաստան։ «Այնքան է իրավիճակը փոխվել, որ Թուրքիայի անվտանգության նիստի գլխավոր թեմաներից մեկը եղել է մեր Սրբազան պայքարը, իսկ Ալիևը հայտարարել է, որ իրենք ուշի ուշով հետևում են պայքարի ընթացքին»,գրում է Գեղամյանը: Բայց հարցը միայն «առաջին շարքի» քարոզիչները չեն: Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ծավալվող ազգային ու համաժողովրդական պայքարը լրջորեն անհանգստացրել է թշնամի ու ցեղասպանական ոճրագործ Թուրքիայի ու հակահայությունը որպես պետական գաղափարախոսության հիմք կիրառող Ադրբեջանի ղեկավարներին: Ուղղակիորեն: Դրա ակներև վկայությունն է նրանց վերջին շրջանի մի քանի հայտարարությունները, որոնք ուղղակի աջակցություն են Նիկոլ Փաշինյանին:

Ի՞նչ է կատարվում: Մեծ հաշվով, թշնամին, արդեն անգամ առաջին դեմքերի մակարդակով, բացահայտորեն աջակցում է... Հայաստանի իշխանություն համարվող Նիկոլ Փաշինյանին, խրախուսում է նրան, գովաբանում: Սա ինքնին ցուցիչ է: Բայց ամենից կարևորը, կարծում ենք, այն է, որ այս օրերին ծավալվող «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն ու այդ շարժումով հարուցված ազգային ինքնագիտակցության ու ազգային արժանապատվության որոշակի զարթոնքը լրջորեն անհանգստացրել են Ադրբեջանին ու Թուրքիային: Թշնամին հասկացել ու տեսել է այն վտանգը, որ սպառնում է իրենց հանձնարարությունները կախգլուխ կատարող Փաշինյանի իշխանությանը: Սա՛ է հիմնականը: Ամեն ինչ չափազանց պարզ է ու ակնհայտ. Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարությունն իրապես անհանգստացած է, որ կարող է զրկվել իրենց համար «ոսկե ձվեր ածող» իշխանությունից՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի: Նրանք, բնականաբար, հասկանում են, որ Փաշինյանի թուրք-ադրբեջանական խոփը այս անգամ հայկական ապառաժի է առել ու կարող է, պատկերավոր ասած, կոտրվել:

Թշնամիները, հասկանալի է, չեն ցանկանում կորցնել այսպիսի նվերը Հայաստանում՝ ի դեմս իրենց պահանջները լուռումունջ կատարող Նիկոլ Փաշինյանի: Իսկ թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այսքան հետևողական կատարում նրանց ցանկությունները, արդեն այլ հարց է: Գլխավորը հիմա այն է, թե որքան շատ են Հայաստանի քաղաքացիները ցանկանում պետություն ունենալ, այլ ոչ թե վերածվել թուրք-ադրբեջանական քմահաճույքներն սպասարկողի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։