Առա՛ջ, «Մանչեսթեր Սիթի. Ագուերո
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախօրեին Կիևի «Դինամոյի» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 3:1 հաշվով տարած հաղթանակին:
«Շատ կարևոր հանդիպում անցկացրինք: Հիանալի արդյունքի հասանք, որը մեզ մոտիվացնում է կիրակի «Նյուքասլի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ: Առա՛ջ, «Մանչեսթեր Սիթի»,- գրել է արգենտինացին: