ՄԻՊ-ն այցելել է աղետի գոտի, առանձնազրույցներ ունեցել քաղաքացիների հետ (լուսանկարներ)
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ-ում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցիչների հետ այցելել է աղետի գոտի։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հաղորդվում է, որ Անահիտ Մանասյանը ծանոթացել է վնասված թաղամասերին, առանձնազրույցներ ունեցել քաղաքացիների հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերը: