Ոստիկանները ակցիայի մասնակիցներին կոչ են անում չխախտել օրենքն ու ենթարկվել իրենց պահանջներին
Հավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակելու է իր ողջ գործիքակազմով իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը», - ասված է հայտարարության մեջ։