Կրակոցներ ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներ
Առնվազն երկու մարդ է զոհվել ԱՄՆ Մինեապոլիսում հրաձգության հետևանքով, ևս չորսը վիրավորվել են:
Այս մասին հայտնում է CBS-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորված իրավապահներից մեկի վիճակը ծանր է։
Հիշեցնենք, որ կրակոցները տեղի են ունեցել Մինեապոլիսում՝ բասկետբոլի հանդիպումից առաջ: