Հնդկաստանն իր սահմանների մոտ տեսել է չինական կործանիչներ
Չինաստանը հինգերորդ սերնդի J-20 կործանիչներ է տեղակայել Շիգացեի ռազմական և քաղաքացիական օդանավակայանում, որը գտնվում է Հնդկաստանի սահմանից 150 կմ հեռավորության վրա:
Այս մասին հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը:
Համաձայն «All Source Analysis» աշխարհագրական հետախուզական ընկերության կողմից մայիսի 27-ի արբանյակային լուսանկարների, վեց J-20 և ութ J-10 կործանիչներ նկատվել են օդանավակայանի տարածքում կայանված:
Սա առաջին դեպքն է, երբ նման քանակությամբ կործանիչներ են նկատվում Հնդկաստանի սահմանի մոտ: