Ռուսաստանն Ուկրաինայում կորցրել է մոտ կես միլիոն զինվոր. Европейская правда
Մեծ Բրիտանիայի գնահատականներով՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ռուսական զորքերի կորուստները գերազանցել են 465 հազարը:
Այս մասին ասում է ԵԱՀԿ-ում բրիտանական առաքելության դիվանագետ Անկուր Նարայանը, փոխանցում է «Европейская правда»-ն:
«2024 թվականի հունվարից մինչև ապրիլ Ուկրաինայում Ռուսաստանի ամենօրյա կորուստները՝ զոհերի և վիրավորների թիվը, կազմել է 980 մարդ։ Մայիսյան հաշվարկներով այդ թիվը օրական ավելի քան 1000 է: Սա ամսական մոտ 30 հազար է կազմում: Սա ամենաբարձր ցուցանիշն է այս պատերազմի սկզբից ի վեր»,- ասում է բրիտանացի դիվանագետը։
ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը կարծում է, որ Ռուսաստանի համար Ուկրաինայում մարդկային կորուստները նվազագույնի հասցնելու լավագույն տարբերակը կլինի պատերազմի դադարեցումը։