Համասը թելադրում է իր պայմանները, իսկ Իսրայելը փակուղու մեջ է
ՀԱՄԱՍ-ը մերժել է գերիների փոխանակման գործարքի շուրջ բանակցությունները վերսկսելու Իսրայելի վերջին առաջարկը՝ ասելով, որ չի շարունակի բանակցությունները, քանի դեռ Իսրայելը չի ավարտել պատերազմը:
Այս մասին գրում է իսրայելական News կայքը:
Նշվում է, որ մերժումը սպասելի էր։ Սկզբում հաղորդվում էր, որ նոր առաջարկը փոխանցվում է միջնորդներին՝ առանց հաջողության մեծ հույսի:
Իսրայելի կառավարությունը հասկանում է, որ ՀԱՄԱՍ-ը շահագրգռված չէ բանակցություններով ներկա պայմաններում։ Ինչպես զգուշացրել են զինվորականները: Ժամանակը Իսրայելի օգտին չի աշխատում, իսկ միջազգային ճնշումն աճում է, կառավարությունը փլուզման եզրին է, և Վաշինգտոնի հետ հարաբերությունները ևս սրված են:
Իսրայելի ազգային անվտանգության շտաբի ղեկավար Ցաչի Հանեգբին հանդիպել է պատանդների ընտանիքների հետ և հայտարարել, որ Իսրայելը պահուստային ծրագիր չունի: Եթե առաջիկա շաբաթներին կամ ամիսներին չկարողանան ազատ արձակել պատանդներին, ապա հարցը տարիներով դուրս կգա օրակարգից։