Ստոլտենբերգը մտադիր է Ուկրաինայի համար դաշնակիցներից խնդրել տարեկան 40 միլիարդ դոլարի ռազմական օգնություն
ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը մտադիր է դաշնակիցներին խնդրել տարեկան մոտ 40 միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային։
Այս մասին հայտնում է Handelsblatt-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության և Դաշինքի անդամ այլ երկրների ներկայացուցիչներին։
Հրատարակությունը նշում է, որ այժմ մեծանում են կասկածները, որը Ուկրաինան կկարողանա հաղթել Ռուսաստանին, ուստի քայլեր են արվում Ուկրաինայի վերականգնումը ապահովելու համար:
«Ուկրաինային Ռուսաստանի դեմ պաշտպանական մարտում աջակցելու համար ՆԱՏՕ-ն ցանկանում է խոստանալ զգալիորեն ավելի շատ ռազմական օգնություն, քան նախկինում հայտնել էր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ անդամ երկրների աջակցությունը պետք է կազմի տարեկան 40 միլիարդ դոլար»,- գրում է լրատվամիջոցը։