ԱՄՆ-ում Պուտինի հետ բանակցություններ վարելու կոչ են արել
ԱՄՆ-ը կարող է բանակցություններ սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, դրա համար կան հնարավորություններ:
Այս մասին ասել է ԱՄՆ-ի գալիք նախագահական ընտրություններում անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդին:
Կարծում եմ՝ Պուտինի հետ զրույցի հնարավորություն կա, և ինչո՞ւ ենք մենք լռում։ Ռուսաստանն ունի պատմական լուրջ պատճառներ, որ ՆԱՏՕ-ն հեռանա Ռուսաստանի սահմաններից, -ասել է նա: