Բայդենը թույլ է տվել Ուկրաինային հարվածել Ռուսաստանին. New York Times
Սպիտակ տունը Պենտագոնին հանձնարարել է Ուկրաինային հստակ ցուցումներ տալ, թե ինչ հարվածներ կարող են հասցնել նրա զինված ուժերը Ռուսաստանի տարածքում:
Այս մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը այս հանձնարարականներն արդեն փոխանցել է Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար գեներալ Քրիստոֆեր Կավոլիին։
Նա իր հերթին փաստաթուղթը կփոխանցի Կիև։
Ուկրաինական բանակի կողմից ԱՄՆ-ից ստացված զենքի կիրառման սահմանափակումները թուլացնելու որոշումն ընդունել է նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ոչ հրապարակային քննարկումներից հետո:
Այս թեմայի շուրջ վերջին շաբաթների ընթացքում ծավալված հանրային քննարկումների ֆոնին Կրեմլը մատնանշել է այն վտանգավոր հետևանքները, որոնք սպառնում են, եթե Կիևը ստանա հարվածելու թույլտվություն: