ԳՊԿ նախագահն իր պաշտոնին փիլիսոփայորեն է վերաբերվում
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանի պաշտոնավարմանը զուգահեռ` չի բացառվում, որ այս ոլորտում կադրային լուրջ փոփոխություններ լինեն և ոլորտը համալրվի դաշնակցականներով:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեում աուդիտի վարչությունը ստուգումներ է իրականացնում և հնարավոր է, որ կադրային լուրջ փոփոխություններ լինեն ԳՊԿ-ում:
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն, ով 2008 թվականից պաշտոնավում է կոմիտեում, newspress.am-ի հետ զրույցում նշեց, որ կադրային փոփոխության մասին ոչ մի ինֆորմացիա չունի:
«Մինչև 2028 թվականն ունենք գիտության զարգացման կառավարության ռազմավարական ծրագիր: Անկախ նրանից, թե ով կլինի կոմիտեի նախագահը, այդ ծրագիրը պետք է իրականացնենք»,-ասաց Սամվել Հարությունյանը:
ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանն, ով իրեն համարում էր «Սարգսյանի վստահելի մարդ», այսօր փաստորեն ՀՀԿ-ն նրան «զոհ տվեց»` հանուն ՀՅԴ-ի: ԳՊԿ նախագահից հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունի, որ իր պաշտոնն էլ հանուն դաշնակների` ՀՀԿ-ն կզոհաբերի:
«Ես պաշտոններին վերաբերում եմ փիլիսոփայորեն: Ես գիտությունների դոկտոր եմ պրոֆեսոր, աշխատանքի խնդիր չունեմ: Եթե նույնիսկ ինչ որ փոփոխություն լինի, չնայած չէ, չեմ կարծում որ ինչ որ փոփոխություն կլինի»,- եզրափակեց Հարությունյանը:
Մանրամասները` տեսանյութում