Ամերիկացի սենատորի անձի երկվությունը
Ամերիկացի սենատոր Էլիզաբեթ Ուորենը սոցիալական ցանցերում անհանգստություն է հայտնել Գազայում խաղաղ բնակիչների կոտորածների վերաբերյալ:
Նա մասնավորապեսս նշել է․
«Իսրայելի կողմից նշանակված անվտանգ գոտում փախստականների ճամբարի ռմբակոծումը սարսափելի է: Իսրայելը պարտավոր է պաշտպանել անմեղ խաղաղ բնակիչներին, իսկ Ռաֆահում ապաստան փնտրող պաղեստինցիները ապահովության համար գնալու տեղ չունեն: Նեթանյահուի հարձակումը Ռաֆահի վրա պետք է դադարեցվի. Մեզ անհապաղ զինադադար է պետք»։
Նրա հայտարարությունը նորմալ կհնչեր, եթե հաշվի չառնեինք նրա կողմից արված ևս մեկ քայլ` այս տարի սենատոր Ուորենը քվեարկել է Իսրայելին 3,8 միլիարդ դոլարի զենք տրամադրելու և ՄԱԿ-ի Գազայի օգնության կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու օգտին...
Այլ կերպ ասած՝ ամերիկացի սենատորի մոտ նշմարվում է անձի երկվություն, որը դրևորվում է բոլոր երկրների նկատմամբ։ Այդ թվում՝ Հայաստանի։