Ոստիկանությունն 9 անձ է բերման ենթարկել, իսկ 6 ավտոմեքենա տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք․ պաշտոնական
Հանրապետության հրապարակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի 2 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանութուն։ Տեղեկությունը Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Հանրապետության հրապարակից 6 ավտոմեքենա է տեղափոխվել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք»,–հայտնեցին մամուլի ծառայությունից։
Բացի այդ, բողոքի ակցիայի ևս 7 մասնակցի բերման են ենթարկել Մյասնիկյան պողոտայից։