Չինաստանը պատրաստ է համագործակցել արաբական երկրների հետ՝ բազմաբևեռ աշխարհ կառուցելու համար. Սի Ցզինպին
Չինաստանը, արաբական երկրների հետ միասին, պատրաստ է պաշտպանել բազմաբևեռ աշխարհը և տնտեսական զարգացումը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի խոսքերին։
«Չինաստանը պատրաստ է աշխատել արաբական երկրների հետ՝ համատեղ զարգացնելու աշխարհում հավասար և կանոնավոր բազմաբևեռությունը և տնտեսական զարգացումը, ինչպես նաև գլոբալ կառավարման ոլորտում միասնական համագործակցության մոդելի ստեղծումը», - ասել է Չինաստանի ղեկավարը:
Մայիսի 11-ին տնտեսագետ Թոնի Նորֆիլդը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանն ու Չինաստանը ստեղծում են բազմաբևեռության նոր այլընտրանքային աշխարհ, ինչը նշանակում է Արևմուտքի դիրքերի թուլացում։