Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է Մերձավոր Արևելքում հակամարտություն հրահրելու մեջ
ԱՄՆ-ն, հրապարակայնորեն հայտարարելով պաղեստինյան խնդրի արդարացի լուծմանն իր հանձնառության մասին, իրականում յուղ է լցնում Մերձավոր Արևելքում հակամարտության կրակի վրա:
Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ամերիկացիները շարունակում են հրապարակայնորեն խոսել պաղեստինյան խնդրի արդարացի լուծման իրենց հանձնառության մասին, միևնույն ժամանակ, նրանք յուղ են լցնում զինված առճակատման կրակի վրա»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը վեց ամսով արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրադադարի մասին որոշման ընդունումը՝ կանաչ լույս վառելով Գազայի հատվածի ոչնչացման համար: