Բենիամին Նեթանյահուն քննադատել է Ջո Բայդենի վարչակազմին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ Միջազգային քրեական դատարանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հրաժարվելու համար:
Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով վարչապետի հարցազրույցից մի հատված, որը պետք է հրապարակվի կիրակի օրը։
Ավելի վաղ Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտնել էր, որ Միացյալ Նահանգները ճիշտ չի համարում պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ՝ Իսրայելի դեմ գործողությունների պատճառով։