Սիրիայում իսրայելական ավիահարվածների հետևանքով աղջիկ է զոհվել
Իսրայելական ավիահարվածների հետևանքով մի աղջիկ է զոհվել, տասը մարդ վիրավորվել է Սիրիայի կենտրոնական հատվածում:
Այս մասին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը:
«Այսօր իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Լիբանանի տարածքից՝ հարվածներ հասցնելով կենտրոնական շրջանի օբյեկտներից մեկին և Բանիյաս քաղաքի բնակելի շենքերից մեկին: Ագրեսիայի հետևանքով մեկ աղջիկ է զոհվել, տասը խաղաղ բնակիչ վիրավորվել է, պատճառվել է որոշակի նյութական վնաս»,- ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։