Հյուսիսային Կորեան 10 բալիստիկ հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը հղում տալով:
Ըստ տեղեկությունների՝ արձակվել է մոտ 10 փոքր հեռահարության հրթիռ։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ արձակված մի քանի բալիստիկ հրթիռներից մեկը թռել է 350 կմ:
Բոլոր արկերն ընկել են Ճապոնիայի տնտեսական գոտուց դուրս։