ԱՄՆ-ն դարձել է Կիևի հանցագործությունների մեղսակիցը. Լավրով
Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ը դարձել է Կիևի հանցագործությունների մեղսակիցը: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Կիևի հրթիռային հարձակումների մասին ռուսական քաղաքների վրա։
«Ամերիկյան ազգային անվտանգության ռազմավարության մեջ Ռուսաստանը նշվում է որպես անմիջական սպառնալիք, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ասում են, որ իրենց նպատակը մեր երկրին ռազմավարական պարտությունն է: ԱՄՆ-ն դարձել է Կիևի ռեժիմի հանցագործությունների մեղսակիցը»,- ասել է Լավրովը։