Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Նա ամեն ինչի ունակ ու պատրաստ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երկակի ստանդարտների կիրառումը դարձել է մեր իրականության անբաժանելի մասը։ Ու այն դրսևորվում է ոչ միայն միջազգային հարաբերություններում, այլև ներքաղաքական զարգացումներում։ 2018 թվականին Փաշինյանն ու իր թիմակիցներն իշխանության եկան փողոց փակելու միջոցով։ Ու սա իրենց համար դիտարկվում էր քաղաքական ակցիայի, քաղաքական պայքարի հիմնական օրինական մեթոդ՝ ներկայացնելով, թե այդպիսին է «ժողովրդի կամքը»։ Բայց ներկայում Փաշինյանի իշխանության դիրքորոշումը շատ կոշտ է ընդդիմադիրների բոլոր գործողությունների նկատմամբ, այդ թվում՝ ճանապարհ փակելու։

Ընդ որում, անհնազանդության գործողությունների դեպքում ոտիկանությունն այնպիսի բիրտ ուժ ու բռնություններ է կիրառում, որ շատերը նույնիսկ կարծիք են հայտնում, թե 2018 թվականին դրա կեսի չափ ուժ կիրառվեր, Նիկոլ Փաշինյանը ականջները կտեսներ, բայց իշխանություն չէր տեսնի: Ավելին, եթե նախկինում այդպիսի բռնություններ կիրառվեին, ապա դրա շուրջ քննադատությունների մեծ ալիք կբարձրանար, իսկ Արևմուտքի «իրավապաշտպան» կազմակերպությունները մեկը մյուսի հետևից մարդու իրավունքների և ժողովրդավարության հետընթաց արձնագրող զեկույցներ կպատրաստեին՝ սպառնալից կոչեր հղելով ՀՀ իշխանություններին։ Սակայն այդ նույն կազմակերպությունները դժկամությամբ են արձագանքում և չտեսնելու են տալիս Փաշինյանի իշխանության անօրինական գործողությունները և ոստիկանության կիրառած վայրագությունները։

Այսինքն. այնպես է ստացվում, որ ինչ կարելի էր Փաշինյանին 2018 թվականին, չի կարելի մյուսներին։ Օրինակ՝ Փաշինյանին ու իր համախոհներին կարելի էր շրջափակել կառավարական շենքերը, ռադիոտուն մտնել, հետո նույնիսկ դատարանների շենքերը շրջափակել, իսկ մյուսներին չի կարելի նույնիսկ այդ շենքերի մոտով անցնել։ Կառավարական շենքերը, հատկապես առաջին մասնաշենքը մի քանի շարք ոստիկաններով է շրջապատված լինում, և ոստիկանությունն իսկույն դիմում է բիրտ ուժի կիրառմանը, եթե հանկարծ ընդդիմադիր որևէ նախաձեռնություն անհնազանդության գործողությունների շրջանակներում պարզապես մոտենում է այդ շենքերին։ Ավելին, հիմա անգամ ինչ-որ կասկածելի ձայնագրություններով մարդկանց վրա գործ են սարքում, թե իբր ցանկացել են... իշխանություն զավթել։ Էլ չենք խոսում այն մասին, որ այսօր ծավալվող ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները հանկարծ փորձեն ներխուժել, օրինակ՝ Ռադիոտուն։

Նրանց նկատմամբ իսկույն քրեական գործեր կհարուցեն: Նույնը վերաբերում է նաև արագաչափերի տեսախցիկները փակելուն, հանկարծ որևէ ընդդիմադիր թող բախտը փորձի տեսախցիկ փակելու հարցում... Մյուս կողմից՝ թե՛ իշխանության գալուց առաջ և թե՛ իշխանությունը զավթելուց հետո Փաշինյանն ու իր թիմակիցները պարբերաբար ատելություն ու թշնամանք են գեներացրել իրենց քաղաքական մրցակիցների հասցեին։ Ինչպես 2018 թվականին իշխանափոխության ժամանակ սև ժապավեններ էին կապում, դագաղներ էին դնում դռների առաջ, այնպես էլ դրանից հետո հայհոյախոսությունը, վիրավորանքներն ու թշնամանքի բորբոքումը դարձան ներքաղաքական ու ներհասարակական հարաբերությունների անբաժան մաս։ Այս օրերին էլ քպականներն ու նրանց սատելիտները ամենավերջին վիրավորանքներն ու հայհոյանքներն են տեղում հայ ժողովրդի ու Հայ առաքելական եկեղեցու հասցեին:

Բայց բավական է որևէ քպականի հասցեին մի թեթև «անհաճո» արտահայտություն հնչի, անմիջապես գործի է դրվում իրավապահ մահակը։ Այս պարագայում անմիջապես օրենքը սկսում է «գործել», իսկ երբ վիրավորանքները տարածվում էին ու հիմա էլ տարածվում են ընդդիմադիրների հասցեին, ոչինչ էլ տեղի չի ունենում։ Դե, երևի, Փաշինյանի արյունը «կապույտ» է: Ու քանի որ այդպես է, ուրեմն, նրան թույլատրված է Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության անվան տակ Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, Հայաստանից տարածքներ հանձնել Ադրբեջանին: Չէ՞ որ Փաշինյանը «պաշտպանում» է մեր պետականությունը՝ մեկը մյուսի հետևից տարածքներ հանձնելով։ Նա անընդհատ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության ու 29 հազար 743 քկմ տարածքի մասին, բայց ադրբեջանական զինված ուժերն այդպես էլ դուրս չեն գալիս իրենց կողմից օկուպացված ՀՀ տարածքներից։

Ու ճակատագրի հեգնանքով այն նույն մարդիկ, ովքեր հիմա գլխիկոր կատարում են Ադրբեջանի պահանջները, տարիներ առաջ 800 հեկտարի համար մեծ վայնասուն էին բարձրացնում՝ նշելով, թե այն ժամանակվա իշխանությունները փորձում էին հողերը հանձնել։ Սրանք միայն մի քանի օրինակներ են: Սակայն այն, ինչ հիմա անում է Փաշինյանի իշխանությունը, նույնիսկ երկակի ստանդարտների մեջ չի տեղավորվում. բոլոր նրա քայլերը առաջին հերթին ցույց են տալիս մեկ բան՝ հողը փախչում է նրա ոտքերի տակից, ու նա ամեն գնով փորձում է ամրացնել այդ հողը: Կրկնում ենք՝ ամեն գնով: Նա ամեն ինչի պատրաստ է...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: