Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Աղետի դառը հետևանքներն ու ոչ պակաս դառը եզրակացությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գլոբալ տաքացման և կլիմայական փոփոխությունների պայմաններում աշխարհի տարբեր տարածաշրջաններում հաճախակիացել են եղանակային անոմալիաները և բնական աղետները։ Ուստի, ոչ մի երկիր ապահովագրված չէ դրանից։ Այլ հարց է, թե ինչպես են կառավարությունները պատրաստվում աղետների հնարավոր սցենարներին։ Հայաստանի հյուսիսային հատվածում անձրևներից առաջացած ջրհեղեղը ցույց տվեց, որ աղետի վտանգի գնահատումը մեծապես անտեսված է։ Հայաստանում, որպես կանոն, մինչև աղետ տեղի չի ունենում, իշխանությունները չեն մտածում դրա հավանականության ու հետևանքների հնարավոր մեղմացման մասին։

Այդպես ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվեց աղետի գոտի, բայց արդեն ահռելի վնաս է հասցված։ Նախ՝ չի ստուգվում ճանապարհների վիճակը, թե արդյոք դրանք ի վիճակի են դիմակայելու ջրի հոսքին։ Ու, ինչպես երևում է, համապատասխան ջրահեռացման համակարգերը կա՛մ չկան, կա՛մ էլ նորմալ չեն գործում։ Տպավորություն է, որ ճանապարհներն ուղղակի հենց այնպես ասֆալտապատվում են, ու համարվում է հիմնանորոգման հարցը կամ կառուցման հարցը լուծված։ Նույնիսկ Երևանում, երբ մի քիչ երկար հորդառատ անձրև է տեղում, փողոցներում ջրհեղեղ է սկսվում, անցումների տակ այնպիսի քանակությամբ ջուր է կուտակվում, որ անհնար է դառնում երթևեկելը։ Իսկ միջպետական նշանակություն ունեցող ճանապարհները առավել ևս պետք է հատուկ ուշադրության առարկա լինեն ու հարկ եղած դեպքում պաշտպանված լինեն պատնեշներով։

Օրինակ՝ երբ ասֆալտապատվում էր Ալավերդիի ճանապարհը, իշխանությունները հպարտանում էին դրանով։ Բայց հաշվի չէր առնվել այն հանգամանքը, որ գետը կարող է նաև դուրս գալ իր հունից։ Ու համացանցում տարածված նկարներից պարզ է դառնում, թե ինչպես է Դեբեդի վարարման արդյունքում գրեթե ամբողջությամբ քանդվել ճանապարհի մի հատվածը։ Ու ընդհանրապես, գետի ափին մոտիկ ենթակառուցվածքները բարձիթողի վիճակում են։ Ո՞վ պետք է ստուգի կամուրջները, ճանապարհները և այլ շինությունները, հո միայն ասֆալտ անելով չէ։ Նախ՝ պետք է բարձրացվի այն կառույցների ու դրանց ղեկավարների պատասխանատվության հարցը, ովքեր պատասխանատու են այս հարցում։ Չնայած այս հարցում ակնկալիքներ ունենալն անօգուտ գործ է, քանի որ Հայաստանում արդեն այնպիսի միջավայր է ձևավորվել, որ բացթողումների, թերացումների և թուլակամության համար ոչ թե պատժվում են, այլ խրախուսվում։

Օրինակ՝ տեսնում ենք, թե ինչպես են Տավուշի հատվածում տարածքների հանձնմանը նպաստած զինվորականները կոչումներ և այլ պարգևներ ստանում, իսկ նախկինում մեծ ջանքեր ու հերոսություն էր անհրաժեշտ նման կոչումների արժանանալու համար։ Այս դեպքում էլ պատասխանատու պաշտոնյաները գովեստների կարժանան, չէ՞ որ ջրհեղեղը կարող էր ավելի ուժգին լինել, բայց «այդ պաշտոնյաների ստացած պարգևավճարների հաշվին եղանակը որոշել է մեղմ գտնվել»։ Ինչ-որ կատարվում է Հայաստանի շուրջ, իշխանությունները փորձում են ներկայացնել վատի ու վատագույնի դիլեմայի ներքո։ Մի կարևոր հանգամանք ևս կա, որը պետք է անպայման հաշվի առնել։

Աղետի պատճառով մի քանի օր փակվել էր դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը (Վանաձոր – Ալավերդի – Այրում Բագրատաշեն), որը դեպի Վրաստան դուրս եկող կապուղիներից մեկն է։ Փոխարենը խորհուրդ էր տրվում Վրաստան գնալու կամ Վրաստանից գալու դեպքում անցնել այլընտրանքային երթուղիներով՝ «Գոգավան մ/տ» Տաշիր - Ստեփանավան - Վանաձոր - Երևան, «Բավրա մ/տ» - Գյումրի - Երևան։ Բայց նախ՝ Գոգավանի անցակետը չի կարող «մրցակցային» լինել, քանի որ ամեն ուղղությամբ ընդամենը մեկ անցուղի է գործում, և այն չի կարող միաժամանակ բավարարել և՛ բեռնատարների, և՛ մարդատարների հոսքը, առավել ևս այն դեպքում, երբ Բագրատաշենի անցակետը չի գործում։

Պլյուս՝ այդ օրերին էապես տուժել էր նաև Տաշիրի տարածաշրջանը, և այստեղ ևս ճանապարհների լիարժեք անցանելիության խնդիր կար: Այս տեսանկյունից Բավրայի անցակետը համեմատաբար հարմար է, բայց այն չի կարող սպասարկել այն ծավալները, որ սպասարկվում են Բագրատաշենի անցակետում։ Մյուս կողմից էլ՝ Բավրայով գնալու դեպքում, օրինակ՝ դեպի Թբիլիսի ճանապարհը 70-80 կմ-ով երկարում է։ Ու հարցն այն է, որ այս վիճակն ստեղծվեց այն դեպքում, որ Ալավերդիով անցնող ճանապարհը, որը տանում է դեպի Բագրատաշեն, այլընտրանքային է: Հիշեցնենք, որ հիմնական ճանապարհը անցնում էր Նոյեմբերյանով։ Էլ ի՞նչ ցույց տվեց այս վիճակը: Այն, որ պարբերաբար բոլորը բարձրաձայնում էին այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանը Կիրանցի հատվածում Ադրբեջանին տարածքներ հանձնելով՝ մեծ վտանգներ է ստեղծելու միջպետական հաղորդակցության համար:

Ինչ վերաբերում է այս հատվածում այլընտրանքային ճանապարհին, ապա ոչ մի հույս չկա, որ այն հնարավոր կլինի շահագործել կարճ ժամկետում: Մյուս կողմից՝ կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե խնդիր ունենանք գազամատակարարման հարցում, հատկապես այն պարագայում, երբ Վրաստանից Հայաստան եկող մայրուղային գազատարն անցնում է Ոսկեպարի ճանապարհով, որը 4 գյուղերի շրջանակում հանձնվել է Ադրբեջանին։ Այս ամենը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների ուշք ու միտքը Ադրբեջանի շահերը սպասարկելն է, ոչ միայն միակողմանիորեն, այլև առանց Հայաստանի համար այլընտրանքային լուծումներ ստեղծելու» ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: