Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Երերացող իշխանության էժան ու ճղճիմ պահվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թե ինչ է իրենից բովանդակային առումով ներկայացնում Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանությունը, հասկացողներին պարզ էր ի սկզբանե: Կողքից չափավոր ոգևորվածներին պարզ դարձավ 2018-ի հոկտեմբերին, մյուսներին՝ հաջորդ տարի, իսկ 2020-ին պարզ դարձավ գերակշիռ մեծամասնությանը: Իսկ վերջին 3-4 տարվա մասին նույնիսկ անիմաստ է խոսել, քանի որ ակնհայտ ու ակներև է մղձավանջը, որի մեջ այդ «իշխանությունը» նետել է Հայաստանը ու շարունակում է ընկղմել: Այս օրերին, ինչպես հայտնի է, շարունակում է ծավալվել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ:

Հիմնական պահանջը պարզ է ու կենսական. եթե խիստ հակիրճ ձևակերպելու լինենք, ապա կարելի է գործածել «հեռացում՝ հանուն փրկության» բանաձևը: Այսինքն, իմաստն այն է, որ թե՛ քաղաքական, թե՛ գործնական, թե՛ բարոյական առումներով լիարժեք սպառված փաշինյանական իշխող խումբը պիտի հեռանա, որպեսզի Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը փրկության շանս ունենա: Բագրատ Սրբազանը նախօրեին առաջադրեց կամ վերաառաջադրեց «Հայրենիք ու պատիվ» կարգախոսը: Դա բնութագրական է. պայքարը հանուն Հայրենիքի է, պայքարի զուգահեռ նպատակը, արդյունքը պետք է լինի ազգի ոտնակոխված պատվի ու արժանապատվության վերականգնումը: Սակայն ոչ պակաս բնութագրական էր, որ այս կարգախոսից հետո առավել կատաղեց իշխող խումբը: Բնական էր, անհայրենիքությանն ու անպատիվությանը հակադրվել էր «Հայրենիքն ու պատիվը»:

Իսկ այն, ինչ նրանք արեցին մայիսի 28ին, դժվար է այլ կերպ անվանելը, քան էժանություն ու ճղճիմություն: Չենք ասում սրբապղծություն, քանզի ակնհայտ է, որ նրանք չունեն որևէ սրբություն, բացի պաշտոնն ու փողը: Եվ այսպես, մայիսի 27-ի երեկոյան հազարավոր աջակիցների ուղեկցությամբ Բագրատ Սրբազանն ու շարժման ղեկավարները ուխտի գնացին Սարդարապատի հուշահամալիր, գիշերն անցկացրեցին այնտեղ: Մայիսի 28-ի լուսաբացը, հասկանալի է, դիմավորեցին Սարդարապատում, օրվա խորհրդին հարիր ու դրան համահունչ պայքարին վերաբերող ելույթներ եղան, որից հետո կեսօրին վերադարձան մայրաքաղաք: Նիկոլ Փաշինյանը վախեցավ դեմ առ դեմ Բագրատ Սրբազանին ու հազարավոր հայ մարդկանց հանդիպել, ու միայն այն բանից հետո, երբ իմացավ, որ Սարդարապատի հուշահամալիրից հայերն արդեն Երևան են վերադառնում, կարելի է ասել՝ վազեվազ եկավ Սարդարապատ:

Բոլորը հասկացան՝ այլևս ժողովրդական շարժումն է իր ակտիվությամբ «որոշում», թե ուր գնա կամ չգնա Փաշինյանը: Ու հասկանալի է, որ հերթական հարվածն իր հիմքերին նա հենց այնպես կուլ չէր տալու: Այդպես էլ եղավ: Ի վերջո, Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե, քպականների լեզվամտածողությամբ ասած, մի «աբառոտկա չֆռար»: Բոլորը տեսան այն իսկապես աննախադեպ խայտառակությունն ու այլանդակությունը, որ դրսևորվեց Սարդարապատի հուշահամալիրի մատույցներում: Փաշինյանի ոստիկանները փորձեցին արգելել Ամենայն Հայոց կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևոր դասի ներկայացուցիչների մուտքը Սարդարապատի հուշահամալիրի տարածք: Կանգնել կաթողիկոսի ճանապարհի՞ն, խոչընդոտել 1723-ամյա Հայոց Ազգային սուրբ եկեղեցու առաջնորդի ընթա՞ցքը: Այդ խայտառակագույն եղելությունն արդեն իսկ ավելին է, քան էժանությունը, դա ճղճիմությունից էլ այն կողմ է: Հասկանալի է, որ դա միայն կամ ոչ այնքան կաթողիկոսի անձի՝ Գարեգին Երկրորդ հայրապետի, որքան հենց Հայ առաքելական եկեղեցու, միլիոնավոր հայ մարդկանց դեմ բացահայտ թշնամանքի դրսևորում է: Դե, չեն սիրում այս մարդիկ Հայաստանը, հայերին ու ազգայինը, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին...

Դա հասկանալի է, բայց էլ ինչի՞ մասին են վկայում Փաշինյանի նման քայլերը: Չէ՞ որ նա հրաշալի գիտակցում է, թե ինչ է անում: Իսկ նման պահվածքը վկայում է արդեն իսկ պարզորոշ ու ակնհայտ այն բանի մասին, որ հողը փախչում է Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից: Երեկ հայտնի քաղաքագետներից մեկը գրել է. «Երբ դուք փորձում եք խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, դա արդեն խոսում է այն մասին, որ քայլերի ու պլանավորման, գործիքների կիրառման մասով կա քաոտիկ ու իրականությունից կտրվածության վիճակ: Իսկ նա, ով իրականությունից կտրվում է, նրան իրականությունը քշում տանում է»:

Դժվար է ավելի դիպուկ բնորոշում տալ այս վիճակին: Բայց... պետք է միշտ հաշվի առնել, որ երերացող իշխանությունը, այն էլ՝ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, ընդունակ է ամեն ինչի: Ինքը՝ Փաշինյանը, ոչ մեկ անգամ է ապացուցել, որ ատրաստ է ամեն ինչի՝ սկսած 2008 թվականի մարտի 1-ից: Իշխանություն եղած ժամանակ էլ է ապացուցել: Կարևոր է չտրվել Նիկոլ Փաշինյանի, նրա քպականների ու հատկապես ոստիկանության սադրանքներին...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։